Գեղարքունիքում շարունակվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի մարզի բոլոր տարածքներում ճանապարհների ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից շարունակվում են միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների ձնամաքրման  ու աղ-ավազով մշակման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի համայքնապետարանների աշխատակազմերից, մարզում տեղում է թույլ ձյուն և բուք է, ճանապարհներին տեղ-տեղ գոյացել է մերկասառույց, ինչը դժվարանցանելի վիճակ է ստեղծում տրանսպորտային երթևեկության համար։ Այդուհանդերձ, ճանապարհի ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպություններին հաջողվում է ապահովել դրանց անցանելիությունը։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Հունվարի 19-ի ժամը 13.00-ի դրությամբ մարզի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը