Հայաստան

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին նախ կբարձրանա, ապա կնվազի

1 րոպեի ընթերցում

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին նախ կբարձրանա, ապա կնվազի

Հանրապետության տարածքում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին շրջանների մեծ մասում, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հունվարի 21-22-ին, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան, 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա ևս 2-3

աստիճանով, հունվարի 20-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Երևանում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք հղումով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում