Ուկրաինայի խնդրի կարգավորման ԱՄՆ ջանքերը համապատասխանում են Ռուսաստանի շահերին. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Մոսկվան գնահատում է Վաշինգտոնի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով. դրանք համապատասխանում են Ռուսաստանի շահերին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ուկրաինական խնդրի կարգավորումը քաղաքական-դիվանագիտական հուն դուրս բերելու՝ Միացյալ Նահանգների ջանքերը համապատասխանում են մեր շահերին: Մենք գնահատում ենք Վաշինգտոնի ջանքերն այս առումով», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Վենեսուելայում ստեղծված իրադրությունից հետո Ռուսաստանը ԱՄՆ-ին նախկինի նման համարում է հուսալի գործընկեր բանակցային գործընթացում, մասնավորապես, Ուկրաինայի հարցում։

Միևնույն ժամանակ Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ կապված խնդրի կարգավորումն անհնար է առանց եվրոպական անվտանգության լայն քննարկման։

«Հենց այդ մասին է խոսքը, որ ուկրաինական կարգավորման խնդրի քննարկումն առանց եվրոպական անվտանգության մասին խոսակցության ավելի լայն համատեքստում նույնպես անհնար է։ Այսպես թե այնպես, անվտանգության երաշխիքները կվերաբերեն այդ թեմային։ Եվ դրա համար, իհարկե, անհրաժեշտ է երկխոսություն», - ասել է Կրեմլի խոսնակը:

Եվրոպա

Կրեմլը դրական է գնահատում Մոսկվայի հետ երկխոսության մասին Հռոմից, Փարիզից և Բեռլինից հնչող ազդանշանները

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ