Ուկրաինան խաղաղության համար խոչընդոտ չի եղել և չի լինի. Զելենսկին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

© Press Service Of The President Of Ukraine.YPV.2025

Ուկրաինան խոչընդոտ չէ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ավարտի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունվարի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցից հետո հրապարակված տեսաուղերձում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Ուկրաինայի նախագահի կայքում։

«Քիչ առաջ խոսեցի Մարկ Ռյուտեի հետ, մասնավորապես՝ PURL (Ուկրաինայի կարիքների առաջնահերթ ցուցակ) նախաձեռնության և հակաօդային պաշտպանության համար հրթիռներ գնելու մեր կարողության վերաբերյալ», - նշել է Զելենսկին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում նա նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արված հայտարարությունն այն մասին, թե խաղաղության հաստատմանը խոչընդոտում է ոչ թե Մոսկվան, այլ Կիևը։

«Մենք նաև խոսել ենք Ամերիկայի հետ դիվանագիտական ​​աշխատանքի մասին. Ուկրաինան երբեք չի եղել և երբեք չի լինի խաղաղության խոչընդոտ», - ասել է Զելենսկին

Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա շարունակական հարձակումները ցույց են տալիս, որ Մոսկվան խաղաղություն չի ցանկանում։

«Հենց ռուսական հրթիռները, ռուսական «Շահեդ»-ները (խմբ.՝ անօդաչու թռչող սարքեր) և Ռուսաստանի կողմից Ուկրաինան ոչնչացնելու փորձը հստակ ապացույց են այն բանի, որ Ռուսաստանը բոլորովին հետաքրքրված չէ համաձայնագրերով», - ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

Հունվարի 15-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համաձայնել է Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ։

«Կարելի է համաձայնել սրա հետ. սա իսկապես ճիշտ է», - ասել է Պեսկովը։

Reuters-ի հետ հարցազրույցում հարցին, թե ինչու ԱՄՆ-ի գլխավորած բանակցությունների արդյունքում չի հաջողվում կարգավորել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամեծ ցամաքային հակամարտությունը, Թրամփը պատասխանել է. «Զելենսկի»։

Միացյալ Նահանգներ

Ուկրաինայում խաղաղության հաստատմանը խոչընդոտում է ոչ թե Պուտինը, այլ Զելենսկին․ Թրամփ

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում