Ղազախստանը 2025 թվականին Գերմանիա է մատակարարել 2,1 միլիոն տոննա նավթ

2 րոպեի ընթերցում

«Դրուժբա» նավթատար համակարգով Գերմանիա փոխադրված ղազախական նավթի ծավալը 2025 թվականին կազմել է 2,1 միլիոն տոննա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «ՂազՄունայԳազ» ազգային ընկերության մամուլի ծառայությունը։

«2025 թ. արդյունքներով՝ նկատվում է Գերմանիա (Շվեդտի նավթավերամշակման գործարան) ղազախական նավթի մատակարարումների աճի դինամիկա։ Ծավալը կազմել է 2,1 միլիոն տոննա։ 2026 թ. սպասվում է ծավալների մեծացում մինչև 2,5 միլիոն տոննա նավթ», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Ինտերֆաքս» գործակալությունը նշում է, որ ավելի վաղ «ՂազՄունայԳազ» (ՂՄԳ) ազգային ընկերությունը հայտարարել էր, որ Ղազախստանը պլանավորում է 2025 թվականին «Դրուժբա» խողովակաշարով Գերմանիա բեռնառաքել 1,5 միլիոն տոննա նավթ։ 2024 թվականի արդյունքներով՝ այս ուղղությամբ արտահանվել է նույն ծավալը՝ 1,5 մլն տոննա։ Ավելի ուշ ընկերության նյութերից հայտնի է դարձել, որ 2025 թվականին պլանավորում է Գերմանիա նավթի մատակարարումների ծավալը հասցնել 2 միլիոն տոննայի։

2023 թվականից ի վեր Ղազախստանը PJSC Transneft գլխավոր նավթամուղային համակարգով նավթի մատակարարումներ է իրականացնում Գերմանիա «Ադամովա զաստավա» նավթի մատակարարման կետի ուղղությամբ։

Հայերեն

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա

Սարուխանի մշակույթի տանը կայացել է հայկական մշակույթին նվիրված հաշվետու միջոցառում