Մշակույթ

Կոմպոզիտոր Հանս Ցիմերը կհեղինակի «Հարրի Փոթեր» սերիալի սաունդթրեքը

1 րոպեի ընթերցում

Կոմպոզիտոր Հանս Ցիմերը կհեղինակի «Հարրի Փոթեր» սերիալի սաունդթրեքը

Գերմանացի ականավոր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, որը երաժշտություն է գրել բազմաթիվ ֆիլմերի և համակարգչային խաղերի համար, կհեղինակի նաև «Հարիի Փոթեր» սերիալի սաունդթրեքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկություն է հրապարակվել Ցիմերի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջում։

Երաժշտության շուրջ Ցիմերն աշխատելու է իր Bleeding Fingers Music երաժշտական ​​ընկերության թիմի հետ։

HBO-ի «Հարրի Փոթեր» սերիալի պրեմիերան նախատեսված է 2027 թվականին։ Այն հիմնված է Ջոան Ք. Ռոուլինգի գրքերի վրա։ 

«Փիլիսոփայական քարը», «Գաղտնիքների սենյակը», «Ազքաբանի կալանավորը», «Կրակի գավաթը», «Փյունիկի միաբանությունը», «Կիսարյուն արքայազնը» և «Մահվան պարգևները» գրքերից յուրաքանչյուրը կվերածվի հեռուստատեսային եթերաշրջանի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում