Քաղաքականություն

Հայաստանը դառնում է միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց. Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը դառնում է միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց. Արարատ Միրզոյան

Հայաստանն ապաշրջափակվում է և դառնում է միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծի իրագործման շրջանակի վերաբերյալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ հայտարարությանը։

«Կարդացեք։ Փաստաթուղթն իսկապես լավն է։

Լավն է Հայաստանի համար։ Մեր երկիրն ապաշրջափակվում է և դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց։ Եվ դա` ո'չ որևէ կերպ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հաշվին։

Լավն է այն ընդունող մյուս կողմի` ԱՄՆ֊ի համար։ Լավն է մեր անմիջական հարևանների ու առհասարակ բոլոր հնարավոր շահառուների համար։ Եվ դա շատ լավ է, որովհետև հակառակ պարագայում այն ուղղակի չէր աշխատի։

Հ.Գ. Չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին։

Լավ եղեք»,- գրել է Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում