Եվրոպա

Լեհաստանն ապրիլի 1-ից կարգելի ռուսաստանցիների մուտքը երկիր ոչ կենսաչափական անձնագրերով

1 րոպեի ընթերցում

Լեհաստանն ապրիլի 1-ից կարգելի ռուսաստանցիների մուտքը երկիր ոչ կենսաչափական անձնագրերով

Ռուսաստանի քաղաքացիները 2026 թվականի ապրիլի 1-ից չեն կարողանա մուտք գործել Լեհաստան հնգամյա ոչ կենսաչափական արտասահմանյան անձնագրերով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատունը։

«2026 թվականի ապրիլի 1-ից Լեհաստանը կդադարի ճանաչել Ռուսաստանի Դաշնության կողմից տրված ոչ կենսաչափական (հնգամյա) ընդհանուր քաղաքացիական արտասահմանյան անձնագրերը։ Նման փաստաթղթերով Լեհաստան մուտք գործելը և այդ երկրում մնալը կհամարվի անօրինական։ Դրանց տերերը պետք է նախապես ձևակերպեն նոր կենսաչափական (տասնամյա) ընդհանուր քաղաքացիական արտասահմանյան անձնագրեր», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հին նմուշի ռուսական արտասահմանյան անձնագրերը Եվրամիության երկրներից չեն ճանաչում նաև Գերմանիան, Ռումինիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Լատվիան և Լիտվան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում