Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվում Իլոն Մասկի xAI տեխնոլոգիական ընկերության նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվում Իլոն Մասկի xAI տեխնոլոգիական ընկերության նկատմամբ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները հետաքննություն են սկսել ձեռնարկատեր Իլոն Մասկի xAI տեխնոլոգիական ընկերության նկատմամբ՝ մեղադրելով դրան Grok նեյրոնային ցանցի միջոցով կանանց և երեխաների սեքսուալ բնույթի պատկերներ ստեղծելու ու դրանք տարածելու մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել նահանգի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան։

«Grok AI-ը ստեղծել է չհամաձայնեցված ինտիմ նկարներ, որոնք օգտագործվել են համացանցում կանանց հետապնդելու համար։

Սա անընդունելի է։ Մենք պահանջում ենք անհապաղ պատասխաններ xAI-ից այս բովանդակության ստեղծումը և տարածումը կանխելու նրանց ծրագրի վերաբերյալ»,- X սոցցանցում գրել է Ռոբ Բոնտան։

Իր հերթին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կոչ է արել Բոնտային «անհապաղ հետաքննել ընկերությանը և պատասխանատվության ենթարկել xAI-ին»։

Արհեստական բանականության Grok գործիքի հետ կապված դժգոհություններից հետո Մասկի ընկերությունը սահմանափակումներ էր մտցրել իրական մարդկանց լուսանկարները խմբագրելու հնարավորության վրա։

«Մենք տեխնոլոգիական միջոցներ ենք ձեռնարկել՝ թույլ չտալու, որ Grok-ում օգտահաշիվը կարողանա խմբագրել իրական մարդկանց պատկերները բաց արտահագուստ, ինչպիսին է, օրինակ, բիկինին ցույց տալու համար։ Այս սահմանափակումը վերաբերում է բոլոր օգտատերերին, այդ թվում՝ վճարովի բաժանորդներին», - ասվում է X-ում ընկերության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Մալայզիայի և Ինդոնեզիայի իշխանությունները արգելափակել էին Grok-ը իրենց տարածքում:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում