Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի ներդրման վերաբերյալ սեմինար-քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետարանում

2 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համատեղ նախաձեռնությամբ մարզպետարանում տեղի է ունեցել սեմինար-քննարկում՝ Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի  համակարգի ներդրման վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության վարչության պետ Գոհար Վարդանյանը, տեսչական մարմնի պատասխանատու աշխատողներ, տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սպարտակ Մելքոնյանը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների, համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրեններ, համայնքապետարանների և հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչներ։

Սեմինար-քննարկումը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության վարչության պետ Գոհար Վարդանյանը ներկայացրել է հանրային սննդի հաստատությունների համար սննդամթերքի անվտանգության պարտադիր պահանջները, վտանգների գնահատման մեխանիզմները, հսկման կրիտիկական կետերի որոշման սկզբունքները, դրանց արդյունավետ կիրառման լավագույն փորձերը, ինչպես նաև ռիսկերի նվազեցման մեթոդները և վերահսկողության գործընթացների կատարելագործման ուղիները։

Նա նշել է, որ Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրումը արտադրություններում և հանրային սննդի օբյեկտներում անհրաժեշտ է՝ սննդամթերքի անվտանգության ռիսկերը նվազագույնի հասցնելու և սննդամթերքի արտադրության ողջ շղթան կենսաբանական, քիմիական և ֆիզիկական վտանգներից պաշտպանելու համար:

Հանդիպման ավարտին ՍԱՏՄ ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը