Քաղաքականություն

Հայաստանի ԱԺ-ում բարեկամական խմբեր կստեղծվեն Օմանի, Կոլումբիայի և Դոմինիկանայի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ-ում բարեկամական խմբեր կստեղծվեն Օմանի, Կոլումբիայի և Դոմինիկանայի հետ

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Օմանի, Կոլումբիայի և Դոմինիկանայի հետ բարեկամական խմբեր ստեղծելու հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստում առաջարկներն ընդունվեցին միաձայն:

«Օմանի հետ բավականին ակտիվ երկխոսություն է սկսել Հայաստանը, նախորդ տարի Օմանում Հայաստանի Հանրապետությունը բացել է ռեզիդենտ դեսպանություն»,- ասաց հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Անդրադառնալով Կոլումբիային՝ Սարգիս Խանդանյանը հայտնեց, որ բարեկամական խումբ ստեղծելու առաջարկը եկել է կոլումբիական կողմից:

«Կոլումբիական կողմը շահագրգռված է միջխորհրդարանական կապերն ամրապնդելու հարցում»,- ընդգծեց նա։

Դոմինիկանայի Հանրապետության հետ բարեկամական խումբ ստեղծելու գաղափարն առաջացել է երկու երկրի պատգամավորների հանդիպման ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում