Մշակույթ

«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հայտերը կընդունվեն մինչև հունվարի 22-ը

1 րոպեի ընթերցում

«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հայտերը կընդունվեն մինչև հունվարի 22-ը

«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթին կարող են մասնակցել պատանի երաժիշտ-կատարողները ցանկացած գործիքով` ազգային երաժշտական գործիքներից մինչև դասական գործիքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքը։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել www.1tv.am կայք և լրացնել հայտը՝ կենդանի կատարմամբ ներկայացնելով 1 ստեղծագործության վիդեո տարբերակ (YouTube-ի փակ հղումով)։

Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 22-ը։

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ տեղեկացրել էին, որ 2026 թվականին «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը, որը նախատեսված է 12-ից 21 տարեկան պատանիների համար, կանցկացվի Հայաստանում։ 

Հայաստանը մրցույթում առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունը եղել է  12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։  Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ սկսած 1982 թվականից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում