TRIPP-ը որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը, այն կարող է մոդել լինել աշխարհի համար․ Մարկո Ռուբիո

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Միացյալ Նահանգները շարունակելու են աշխատանքները TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը իսկապես բացառիկ նշանակություն ունի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք պատրաստվում ենք ստորագրել և շարունակել աշխատանքներն այս համաձայնության իրագործման ուղղությամբ, որը, մեր խորին համոզմամբ, իսկապես բացառիկ նշանակություն ունի։

Այս համաձայնագիրը լայնորեն բացում է Հայաստանը բիզնեսի առջև՝ թույլ տալով երկրին տնտեսապես բարգավաճել՝ առանց որևէ կերպ խախտելու Հայաստանի ինքնիշխանությունը։ Ինքնիշխանության հետ կապված որևէ խնդիր այստեղ պարզապես չկա։ Այն հարգում է ինքնիշխանությունը։ Սա հիանալի օրինակ է և միաժամանակ շարունակական ճանապարհ՝ մեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար, որոնք արդեն շատ ամուր են և այս համաձայնությունների շնորհիվ շարունակում են ավելի ամրապնդվել, TRIPP-ի շրջանակներից անդին։

Եվ մենք կարծում ենք, որ TRIPP–ն իրականում դառնալու է ամբողջ աշխարհի համար օրինակելի մոդել՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է բացվել տնտեսական գործունեության և բարգավաճման համար՝ առանց որևէ կերպ կասկածի տակ դնելու կամ խաթարելու սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Եվ մենք կարծում ենք, որ դա հրաշալի կլինի Հայաստանի համար, Միացյալ Նահանգների համար, բոլոր ներգրավվածների համար, բայց, վերջին հաշվով, կլինի մոդել աշխարհի համար։ Եվ մենք մեծապես հանձնառու ենք, և այսօր կարևոր քայլեր ենք ձեռնարկում և շարունակում ենք առաջ շարժվել այս ուղղությամբ»,- ասել է Ռուբիոն։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն հաստատել են TRIPP ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որը հրապարակվելու է ավելի ուշ։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ