Միացյալ Նահանգներ

Պենտագոնը կօգտագործի Մասկի Grok-ը՝ չնայած չաթբոտի հետ կապված սկանդալին

2 րոպեի ընթերցում

Պենտագոնը կօգտագործի Մասկի Grok-ը՝ չնայած չաթբոտի հետ կապված սկանդալին

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իլոն Մասկի Grok արհեստական ​​բանականության չաթբոտը կմիանա Google-ի գեներատիվ արհեստական ​​բանականությանը և կգործի Պենտագոնի ցանցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Շուտով մենք կունենանք աշխարհի առաջատար արհեստական ​​բանականության մոդելները մեր գերատեսչության բոլոր գաղտնազերծված և գաղտնի ցանցերում», - ասել է Հեգսեթը Հարավային Տեխասում Մասկի SpaceX ընկերությունում ելույթ ունենալիս։

Հեգսեթը նշել է, որ Grok-ը հունվարի վերջին կինտեգրվի Պաշտպանության նախարարությունում՝ հավելելով, որ ինքը ռազմական տեղեկատվական համակարգերի «բոլոր համապատասխան տվյալները» հասանելի կդարձնի «արհեստական ​​բանականության օգտագործման» համար։ Նախարարը նաև ասել է, որ հետախուզական տվյալների բազաներից ստացված տվյալները կընդգրկվեն արհեստական ​​բանականության համակարգերում։

ԱՄՆ պատերազմի նախարարն ընդգծել է ռազմական գերատեսչության ներսում տեխնոլոգիական նորարարություններն արագացնելու անհրաժեշտությունը։

Հեգսեթի այս հայտարարությունը հնչում է աշխարհում Grok-ի հասցեին քննադատությունների ֆոնին։ Grok-ը, որը ներդրվել է Մասկին պատկանող X սոցիալական ցանցում, համաշխարհային դժգոհության առիթ է դարձել և քննադատության արժանացել առանց մարդկանց համաձայնության սեքսուալ բնույթի դիփֆեյք պատկերներ ստեղծելու համար։

Մալայզիան և Ինդոնեզիան արգելափակել են Grok-ը, իսկ Մեծ Բրիտանիայի առցանց անվտանգության անկախ վերահսկող մարմինը հունվարի 12-ին հայտարարել է հետաքննություն սկսելու մասին։ Grok-ը սահմանափակել է պատկերների գեներացումը և խմբագրումը. դա հասանելի է միայն վճարովի օգտատերերին։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում