Իրանը մեղմացրել է որոշ սահմանափակումներ ցույցերի ընթացքում զոհերի աճի ֆոնին

2 րոպեի ընթերցում

Իրանը վերջին մի քանի օրվա ընթացքում առաջին անգամ մեղմացրել է որոշ սահմանափակումներ և երկրի բնակիչներին թույլ է տվել բջջային հեռախոսով զանգել արտերկիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նշվում է, որ ինտերնետի հասանելիության և հաղորդագրության ծառայությունների նկատմամբ սահմանափակումները չեն մեղմացվել. հասանելի են միայն կառավարության կողմից հաստատված կայքեր։

Թեհրանում գործակալության աղբյուրները նշել են, որ իրացիները կարողացել են զանգահարել արտերկիր, սակայն արտերկրից զանգեր ընդունել չեն կարողացել։

Միևնույն ժամանակ The Associated Press-ը, վկայակոչելով իրավապաշտպան խմբերին, հաղորդում է, որ ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 646-ի։

Երկրում ինտերնետի արգելափակման պատճառով Ֆինլանդիայի արտգործնախարարություն է կանչվել Իրանի դեսպանը։ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ ցուցարարներին լռեցնելու համար ինտերնետի արգելափակումը «չի հանդուրժվի»։ Նա նշել է, որ Ֆինլանդիան աշխատում է Եվրամիության հետ «իրանցիների ազատությունը վերականգնելու միջոցառումներ փնտրելու ուղղությամբ»։

Իրան

Թրամփը պատրաստ է Իրանում թե՛ ուժային սցենարի, թե՛ դիվանագիտական լուծման. Սպիտակ տուն

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ