Գեղարքունիքի հողօգտագործողները ստացել են 2024-2025 թթ-ի կարկտահարությունների վնասների դիմաց մասնակի փոխհատուցումները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի 1482 հողօգտագործող պետության կողմից ստացել է 2024-2025 թվականների ընթացքում գրանցված կարկտահարությունների վնասների դիմաց մասնակի փոխհատուցումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, կարկտահարության պատճառած վնասների դիմաց տրվել է 67 միլիոն 272 հազար դրամի չափով մասնակի փոխհատուցում։

Մարտունի համայնքում մասնակի փոխհատուցում տրամադրվել է Արծվանիստ, Ծովինար, Լիճք և Գեղհովիտ բնակավայրերի հողօգտագործողներին՝ 13 միլիոն 345 հազար դրամի չափով։

Ճամբարակ համայնքում մասնակի փոխհատուցում տրամադրվել է Ճամբարակ քաղաքի, Վահան, Դրախտիկ և Աղբերք գյուղերի հողօգտագործողներին՝ 22 միլիոն 384 հազար դրամի չափով։

31 միլիոն 541 հազար դրամի չափով մասնակի փոխհատուցում է տրվել Վարդենիս համայնքի Այրք, Կարճաղբյուր, Տորֆավան, Վանևան, Նորակերտ բնակավայրերի հողօգտագործողներին։

2026 թվականի հունվարի 13-ի դրությամբ փոխհատուցման գումարներն ամբողջությամբ վճարվել են կարկտահարությունից տուժած տնտեսություններին։

Հայերեն

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով