Միացյալ Նահանգներ

Պետքարտուղարությունը Թրամփի կառավարման առաջին տարում չեղարկել է ավելի քան 100 000 վիզա

1 րոպեի ընթերցում

Պետքարտուղարությունը Թրամփի կառավարման առաջին տարում չեղարկել է ավելի քան 100 000 վիզա

ԱՄՆ պետքարտուղարությունը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կառավարման գրեթե մեկ տարվա ընթացքում չեղարկել է ավելի քան 100 000 վիզա, այդ թվում՝ 8000 ուսանողական վիզա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Պետքարտուղարությունը չեղարկել է ավելի քան 100 000 վիզա, այդ թվում՝ 8000 ուսանողական վիզա և 2500 մասնագիտացված վիզա այն անհատների համար, ովքեր ԱՄՆ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվել հանցավոր գործունեության համար։ Մենք կշարունակենք արտաքսել այս հանցագործներին՝ Ամերիկայի անվտանգությունն ապահովելու համար», - նշված է հայտարարության մեջ։

Դոնալդ Թրամփը 2025 թ. հունվարին ԱՄՆ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հետո հայտարարել էր, որ իր երդմնակալությունից առաջ մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր. նա խոստացել է դադարեցնել բոլոր անօրինական ներթափանցումները։ Թրամփի խոսքով՝ վերջին շրջանում ոչ մի անօրինական ներգաղթյալ մուտք չի գործել ԱՄՆ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում