Կանադայի վարչապետը մեկնում է Չինաստան գրեթե տասը տարվա լարված հարաբերություններից հետո

2 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հունվարի 13-ին մեկնում է Չինաստան՝ քննարկելու առևտրի և միջազգային անվտանգության հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Սա Կանադայի վարչապետի առաջին այցն է Պեկին 2017 թվականից ի վեր և կարող է երկու երկրների միջև կապերի կարևոր փոփոխություն հանդիսանալ՝ Կանադայի կողմից նոր առևտրային և անվտանգության գործընկերություններ փնտրելու ֆոնին, նշում է գործակալությունը։

Քարնին ընդունել էր Չինաստան այցելելու հրավերը 2025 թ. հոկտեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Հարավային Կորեայում հանդիպման ժամանակ:

Կանադացի բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ Քարնին կստորագրի մի շարք հուշագրեր, որոնք դեռևս քննարկման փուլում են։

Լիբերալ կուսակցության նախկին ավագ նախարարական խորհրդական Գրեգ ՄաքԻչերնն ասել է, որ ակնկալում է, որ այցը կտա արդյունքներ։

«Երբ վարչապետին հրավիրում են Չինաստան, դա չի արվում ցուցադրական նպատակներով», - ասել է նա՝ հավելելով, որ կա քաղաքական ռիսկ, որ այցը կարող է վրդովեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, բայց վարչապետ Քարնին ակնհայտորեն ցանկանում է ուղերձ հղել, որ Կանադան բաց է բիզնեսի համար։

Բանակցություններից տեղյակ աղբյուրի խոսքով՝ գործարքները կարող են ներառել կանադական նավթի՝ Չինաստան արտահանման ավելացում։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկիրը հույս ունի խորացնել փոխադարձ վստահությունը Կանադայի հետ հունվարի 14-17-ը կայանալիք այցի ընթացքում։

Կանադայի և Չինաստանի միջև հարաբերությունները լարվել էին Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի օրոք, երբ 2018 թվականին Կանադան ձերբակալել էր չինական Huawei ընկերության գլխավոր ֆինանսական տնօրենին։

Հայերեն Русский

Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ

Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի

Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ

Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին

Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա

Արարատի մարզում ավտոմեքենաներ են բախվել. կան զոհեր և վիրավորներ

Հայաստանի ամբողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համար. պաշտոնավարումը կասեցվել է

«Նոր գիրք»-28/26. Աֆյան, Գեյման, Ռիդել, Պռուտկով