Հունգարիան մտադիր է ԵՄ դատարանի միջոցով հասնել MERCOSUR-ի հետ համաձայնագրի արգելափակման

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի կառավարությունը հայցով կդիմի ԵՄ Դատարան՝ թույլ չտալու, որ ուժի մեջ մտնի Եվրամիության և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (MERCOSUR) միջև ազատ առևտրի համաձայնագիրը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Իշտվան Նադը՝ բացատրելով, որ համաձայնագիրը վնաս է հասցնում եվրոպացի ֆերմերների շահերին:

«Հունգարիան կպայքարի մինչև վերջ և կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ համաձայնագիրն ուժի մեջ չմտնի: Եթե Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ստորագրի այն, ապա Հունգարիայի կառավարությունը կդիմի ԵՄ  դատարան, քանի որ այդ փաստաթղթի դրույթները եվրոպացի ֆերմերների բավարար պաշտպանություն չեն ապահովում: Մենք դա թույլ չենք տա», - ասել է գյուղատնտեսության նախարարը M1 հեռուստաալիքով ցուցադրված տեսաուղերձում:

Եվրամիության և MERCOSUR-ի միջև համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցություններն ընթացել են 25 տարի, սպասվում է հունվարի 17-ին Պարագվայում: Հունվարի 9-ին այն Բրյուսելում հավանության է արժանացել ԵՄ երկրների որակյալ մեծամասնության կողմից: Հունգարիայի հետ միասին համաձայնագրի դեմ հանդես են եկել Ավստրիան, Իռլանդիան, Լեհաստանը և Ֆրանսիան, որոնք չեն ցանկանում, որ Հարավային Ամերիկայից էժան գյուղատնտեսական արտադրանքն ազատորեն մուտք գործի եվրոպական շուկա։

Համաձայնությունն առաջին հերթին պաշտպանել են Գերմանիան և Հյուսիսային Եվրոպայի երկրները, որոնք շահագրգռված են ԵՄ-ից Հարավային Ամերիկային մատակարարվող ավտոմոբիլային, քիմիական և դեղագործական արտադրանքի մաքսատուրքերի նվազեցման հարցում։ Որոշ տատանումներից հետո Իտալիան կողմ է քվեարկել փաստաթղթին։

MERCOSUR-ն առևտրատնտեսական միավորում է, որը հիմնել են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը։ Այդ երկրների ընդհանուր տարածքը կազմում է Հարավային Ամերիկայի տարածքի ավելի քան 70%-ը, բնակչության թիվը մոտենում է 300 միլիոնի։ ԵՄ-ի և MERCOSUR-ի միջև առևտրի ծավալը գերազանցում է 112 միլիարդ եվրոն. երկու միավորումների փոխադարձ ներմուծումն ու արտահանումը հավասարակշռված են:

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար