Ռուբիոն և Վադեֆուլը քննարկել են Վենեսուելան, Իրանը և ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև խաղաղությանն ուղղված ջանքերը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլին։ Կողմերը քննարկել են Վենեսուելան, Իրանը, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Երկու առաջնորդները քննարկել են գլոբալ հրատապ մարտահրավերներ, այդ թվում՝ մատակարարման շղթաների անվտանգությունը, ապահովելը, որ Վենեսուելան այլևս չկարողանա լինել աշխարհում մեր հակառակորդների գործունեության կենտրոն, և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերի առաջխաղացումը: Պետքարտուղար Ռուբիոն և արտաքին գործերի նախարար Վադեֆուլը վերահաստատել են Իրանին միջուկային զենք մշակելու կամ ձեռք բերելու կարողությունից զրկելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կողմերը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ խորացնելու ԱՄՆ-Գերմանիա գործընկերությունն «այս կարևորագույն առաջնահերթությունների շրջանակներում»:

Այցից առաջ Վադեֆուլը հայտնել էր, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ կհասցեագրի Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև առկա տարակարծությունները երկխոսության միջոցով։

Հայերեն English ქართული Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում