Իրան

Գերմանիայի կանցլերն Իրանում ցուցարարների դեմ գործողություններն անվանել է «թուլության նշան»

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերն Իրանում ցուցարարների դեմ գործողություններն անվանել է «թուլության նշան»

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դատապարտել է Իրանում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը՝ դա որակելով «թուլության նշան»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ես Իրանի ղեկավարությանը կոչ եմ անում ժողովրդին սպառնալու փոխարեն պաշտպանել նրանց: Մենք խստագույնս դատապարտում ենք այն բռնությունը, որը Թեհրանում ղեկավարությունն ուղղում է իր սեփական ժողովրդի դեմ: Այս բռնությունը ոչ թե ուժի նշան է, այլ թուլության: Այս բռնությունը պետք է դադարի», - ասել է նա Ահմադաբադում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Մերցը հավելել է, որ ցուցարարներն ակցիաներ են անցկացնում ազատության և ավելի լավ կյանք ունենալու համար:

«Այս մարդիկ արժանի են խորին հարգանքի՝ Իրանի անվտանգության ուժերի անհամաչափ, դաժան բռնությանը դիմադրելու իրենց քաջության համար», - հավելել է Գերմանիայի կանցլերը: 

Իրանում ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով դեկտեմբերի 28-ին մեկնարկած հակակառավարական ցույցերի ընթացքում, ըստ իրավապաշտպան խմբերի, զոհերի թիվը գերազանցել է 540-ը: Նրանց թվում շուրջ 50-ն իրավապահներ են: Ավելի քան 10 000 մարդ ձերբակալվել է: Թեհրանն առայժմ զոհերի պաշտոնական թիվ չի հայտնել:

Իր հերթին, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ երկրում իրադրությունը վերահսկողության տակ է: Նա նշել է, որ ցույցերը հրահրվել են օտարերկրյա տարրերի կողմից, և խոստացել, որ պատասխանատուներին «կհետապնդեն»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում