Գերմանիան ծրագրում է հանդես գալ Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի առաքելություն ստեղծելու նախաձեռնությամբ. Bloomberg

2 րոպեի ընթերցում

Գերմանիան մտադիր է առաջարկել արկտիկական տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների «Արկտիկայի պահապան» համատեղ առաքելություն ստեղծել, որպեսզի վերջ դրվի Վաշինգտոնի կողմից Գրենլանդիայի նկատմամբ հավակնություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին։

«Կառավարության ծրագրերին ծանոթ երկու աղբյուրի խոսքով՝ Գերմանիան կառաջարկի ստեղծել ՆԱՏՕ-ի համատեղ առաքելություն՝ արկտիկական տարածաշրջանում անվտանգության շահերի մոնիթորինգի և պաշտպանության համար՝ փորձելով մեղմել լարվածությունը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Գրենլանդիայի բռնակցման սպառնալիքների պատճառով», - հաղորդում է գործակալությունը։

Ըստ աղբյուրների՝ պաշտոնական Բեռլինը կարծում է, որ ՆԱՏՕ-ի «Բալթյան պահապան» առաքելությունը, որը մեկ տարի առաջ սկսվել է Բալթիկ ծովի տարածաշրջանում կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու նպատակով, կարող է օրինակ ծառայել «Արկտիկական պահապան» նոր առաքելության համար, որը կներառի Գրենլանդիան։

Հունվարի 11-ին Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը, որն այս շաբաթ կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու G7-ի ֆինանսների նախարարների հանդիպմանը, կոչ էր արել ԱՄՆ-ին հարգել Գրենլանդիայի ինքնիշխանությունն ու միջազգային իրավունքը։

«Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ որոշումը բացառապես Դանիայի և Գրենլանդիայի գործն է», - ասել էր Լարս Քլինգբայլը՝ նշելով, որ միջազգային իրավունքի նորմերը գործում են բոլորի համար։

Հայերեն Русский

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն