ԱՄՆ-ն Ռուսաստանի «ստվերային նավատորմից» առգրավել է հինգերորդ լցանավը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կալանավորել է ևս մեկ նավթատար նավ, որը կասկածվում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված լինելու մեջ: «Օլինա» լցանավը կալանավորվել է Կարիբյան ծովում՝ Տրինիդադի մոտակայքում, և նրա վրա բարձրացել են ԱՄՆ-ի Ափամերձ պահպանության ծառայության աշխատակիցները: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Միացյալ Նահանգների Հարավային հրամանատարության տվյալներով՝ գործողությունն ընթացել է առանց միջադեպերի:

«Այսօր մեր համատեղ միջգերատեսչական ուժերը կրկին հստակ ուղերձ հղեցին առ այն, որ հանցագործների համար անվտանգ ապաստան չկա։ Տեղի ունեցած գործողության ընթացքում USS Gerald R. Ford ավիակրի վրա տեղեկայված «Հարավային նիզակ» համատեղ մարտական ​​​​խմբի ծովային հետևակն ու նավաստիները Կարիբյան ծովում կանգնեցրել են «Օլինա» լցանավը»- հայտնել է Հարավային հրամանատարությունը սոցցանցում հրապարակված գրառման մեջ։

Ամերիկյան կողմը նշում է, որ լցանավն օգտագործվել է նավթ տեղափոխելու համար՝ շրջանցելով պատժամիջոցները։

«ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության «Հարավային նիզակ» գործողությունը շարունակում է անսասան մնալ իր առաքելության մեջ՝ խափանելով անօրինական գործունեությունը և վերականգնելով անվտանգությունը Արևմտյան կիսագնդում», - ասված է գրառման մեջ։

 

 

Հայերեն العربية English Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ