Հայաստան

Սուրեն Պապիկյանը զորամաս այցելության ժամանակ անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը զորամաս այցելության ժամանակ անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 9-ին այցելել է ՊՆ N զորամաս։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊՆ–ի տարածած հաղորդագրությունից, Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։

Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամասի սպայական կազմի հետ առանձնազրույցներ է ունեցել, որոնց ընթացքում նախարարն անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Քննարկվել են նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցեր:

Սուրեն Պապիկյանը պատասխանել է զինծառայողներին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ զինվորական ծառայության որակի բարձրացումն ու զինծառայողների սոցիալական ապահովության ծրագրերի իրականացումը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում