Գեղարքունիքում մեկնարկել է 2026 թվականի ձմեռային զորակոչը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներում հունվարի 8-ից մեկնարկել է 2026 թվականի ձմեռային զորակոչը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նորակոչիկները ՀՀ պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարիատներից ճանապարհվել են  ծառայության։

Մարտունի համայնքում ծառայության մեկնող նորակոչիկներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր են ուղղել Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Կամո Մանուկյանը։ Նորակոչիկները ստացել են նաև Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի օրհնությունը։

Վարդենիս համայնքում նորակոչիկներին շնորհավորել և բարեմաղթանքի խոսքեր են հղել  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակ Մկրտչյանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Վարդենիսի զինվորական կոմիսար Կամսար Հարությունյանը։

Առաջիկա օրերին 2026 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի նաև Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներում։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը