Չինաստան

Չինաստանը կշարունակի աջակցել Վենեսուելային ինքնիշխանության պաշտպանության հարցում

2 րոպեի ընթերցում

Չինաստանը կշարունակի աջակցել Վենեսուելային ինքնիշխանության պաշտպանության հարցում

Անկախ քաղաքական իրադրությունից՝ Չինաստանը կշարունակի աջակցել Վենեսուելային ինքնիշխանության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման հարցում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Չինաստանն այսուհետ էլ հաստատակամորեն կաջակցի Վենեսուելային նրա ինքնիշխանության, օրինական իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման հարցում», - ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Դիվանագետը հավելել է, որ «անկախ Վենեսուելայում քաղաքական իրավիճակից՝ Չինաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում և խթանելու երկկողմ զարգացումը, կմնա անփոփոխ»:

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։

Վենեսուելայում ԱՄՆ հատուկ գործողության ընթացքում 100 մարդ է զոհվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում