Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն արդեն բեռնաթափում է նավթը կալանված «Մարիներա» լցանավից. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն արդեն բեռնաթափում է նավթը կալանված «Մարիներա» լցանավից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն բեռնաթափում է նավթն իր կալանած «Մարիներա» լցանավից, որը նավարկում էր ռուսական դրոշի ներքո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք կալանել ենք նավը, և հենց հիմա դրանից բեռնաթափում են նավթը», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք լցանավի կալանումից հետո  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է իրեն։

«Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել», - ասել է Թրամփը։

Լրագրողի այն դիտարկմանը, թե լցանավի կալանման  որոշումը եղել է դժվար, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ համարում, թե դա դժվար որոշում էր»:

ԱՄՆ ռազմածովային ուժերն Ատլանտյան օվկիանոսում «Մարիներա» լցանավ են բարձրացել հունվարի 7-ին. մինչ այդ նավի հետ կապը կորել էր։ Լցանավն առնչություն ունի Վենեսուելայի հետ. այն դեկտեմբերի 24-ին ստացել էր Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն։ ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության պնդմամբ՝ նավը կալանվել է ամերիկյան պատժամիջոցները խախտելու համար:

ՌԴ արտգործնախարարությունը լցանավի գրավումն ամերիկյան ուժերի կողմից անվանել է միջազգային ծովային իրավունքի լուրջ խախտում և Վաշինգտոնին կոչ է արել վերադառնալ միջազգային նավագնացության նորմերի և սկզբունքների պահպանմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում