2026 թվականին էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-ից
1 րոպեի ընթերցում

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 17.12.2025թ. ՀՕ-487-Ն օրենքի համաձայն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ-ից) ազատվում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ 2026թ․ հունվարի 1-ից մինչև 2026թ․ հունվարի 31-ը ներառյալ ԱԱՀ-ից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը։
2026թ․ փետրվարի 1-ից մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ԱԱՀ-ից ազատվում են 2023թ․ դեկտեմբերի 31-ից հետո թողարկված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը:
Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թ․ հունվարի 1-ից։