Գերմանիայի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին աշխարհակարգը տապալելու մեջ

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք և կոչ է արել աշխարհին թույլ չտալ, որ համաշխարհային կարգը քայքայվի և վերածվի «ավազակների որջի», որտեղ անբարեխիղճները վերցնում են այն, ինչ ուզում են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Շտայնմայերը բավական խիստ է արտահայտվել ԱՄՆ վերջին գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ համաշխարհային ժողովրդավարությունն աննախադեպ հարձակման է ենթարկվում։

Գերմանիայի նախագահը նշել է, որ իրենց ամենակարևոր գործընկերը՝ ԱՄՆ-ն, որն օգնել է կառուցելու ներկայիս աշխարհակարգը, իր գործողություններով քայքայում է արժեքները։

«Խոսքը վերաբերում է աշխարհը ավազակների որջի վերածվելուց կանխելուն, որտեղ ամենաանբարեխիղճները վերցնում են այն, ինչ ուզում են, որտեղ տարածաշրջանները կամ ամբողջ երկրները դիտարկվում են որպես մի քանի մեծ տերությունների սեփականություն», - նշել է նա հունվարի 7-ի երեկոյան տեղի ունեցած սիմպոզիումի իր ելույթում։

Հայերեն Русский

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն