Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

3 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 7-ի երեկոյան հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Միացյալ Նահանգներին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ ու հայտարարելով, որ իրանցիները թույլ չեն տա, որ ԱՄՆ «խաբուսիկ քաղաքականությունը և թշնամական վարքագիծը խաթարեն Իրանի ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և արժանապատվությունը»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Մասնավորապես, հայտարարության մեջ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ԱՄՆ պաշտոնյաների կողմից արված հայտարարություններն Իրանում տեղի ունեցող ներքին զարգացումների վերաբերյալ՝ որակելով դրանք որպես «ԱՄՆ կառավարության կողմից մեծ իրանական ազգի նկատմամբ շարունակական թշնամանքի հստակ ցուցիչ»։

Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ ամերիկյան կողմից հնչեցվող հայտարարությունները չեն բխում Իրանի ժողովրդի նկատմամբ իրական մտահոգությունից, այլ իրականացվում են «Իրանի ներքին գործերին առավելագույն ճնշման, սպառնալիքների և միջամտության քաղաքականության շրջանակում՝ բռնություն և ահաբեկչություն հրահրելու, երկրում անկարգություններ և անապահովություն ստեղծելու նպատակով»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը, համաձայն երկրի Սահմանադրության, ճանաչում է խաղաղ բողոքի ցույցերը և ջանք չի խնայում օրենքի շրջանակում ժողովրդի օրինական պահանջները բավարարելու համար։ Ընդգծելով տնտեսական դժվարությունները նվազեցնելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման կարևորությունը՝ Իրանի ԱԳՆ-ից հայնտել են, որ այդ խնդիրների զգալի մասը բխում է ԱՄՆ կողմից իրանական կողմի դեմ «պատժամիջոցների միջոցով սանձազերծված համընդհանուր տնտեսական և ֆինանսական պատերազմից»։

Իրանական կողմը մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի դեմ հոգեբանական պատերազմ մղելու, ապատեղեկատվություն տարածող մեդիա արշավ իրականացնելու, ռազմական միջամտության սպառնալիք կիրառելու մեջ՝ շեշտելով, որ այս ամենը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքները և միջազգային նորմերը։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ միջազգային հանրությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի Միացյալ Նահանգների կողմից Իրանի ժողովրդի դեմ կիրառված միակողմանի հարկադրանքի միջոցառումների և տնտեսական պատժամիջոցների անօրինական և անմարդկային բնույթին՝ նշելով, որ այդ պատժամիջոցներն ուղղակիորեն թիրախավորում են իրանցիների մարդու իրավունքները։

Հայերեն English Français Русский

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս