Մոդին ու Նեթանյահուն քննարկել են Հնդկաստան-Իսրայել ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու ուղիները
1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց են անցկացրել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ հայտնել է Հնդկաստանի վարչապետը։
Glad to speak with my friend, Prime Minister Benjamin Netanyahu and convey New Year greetings to him and the people of Israel. We discussed ways to further strengthen the India-Israel Strategic Partnership in the year ahead.
— Narendra Modi (@narendramodi) January 7, 2026
We also exchanged views on the regional situation and…
«Ուրախ եմ խոսել իմ ընկերոջ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և նրան ու Իսրայելի ժողովրդին փոխանցել Նոր տարվա շնորհավորանքները։ Մենք քննարկեցինք Հնդկաստան-Իսրայել ռազմավարական գործընկերությունը առաջիկա տարում ամրապնդելու ուղիները։ Մենք նաև մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ և վերահաստատեցինք մեր ընդհանուր տեսլականն՝ ավելի մեծ վճռականությամբ պայքարելու ահաբեկչության դեմ»,-գրել է Նարենդրա Մոդին։