Տնտեսություն

2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

1 րոպեի ընթերցում

2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14%-ով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով վերանայված՝ 2 տրլն 729.4 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ՝ կազմել է 99.8%:

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը գերազանցել է նաև 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում (ՄԺԾԾ) և 2026 թվականի բյուջետային ուղերձ-բացատրագրում արտացոլված 2025 թվականի համար կանխատեսվող ցուցանիշները։

Կարդացեք հոդվածը` English中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում