Եվրոպա

Ռուբիոն բացառել է Գրենլանդիա ԱՄՆ ռազմական ներխուժման հնարավորությունը. Ֆրանսիայի արտգործնախարար

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն բացառել է Գրենլանդիա ԱՄՆ ռազմական ներխուժման հնարավորությունը. Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հետ զրույցում բացառել է ԱՄՆ ռազմական գործողության  հնարավորությունը Գրենլանդիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բարոն ասել է France Inter ռադիոկայանի եթերում։

«Ես հեռախոսով զրույցել եմ պետքարտուղարի՝ ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի հետ, նա հաստատել է, որ դա ԱՄՆ-ի կողմից ընտրված ուղեգիծը չէ», - ասել է Բարոն։

Նրա խոսքով՝ Ռուբիոն «բացառել է հնարավորությունը, որ Գրենլանդիայում կարող է տեղի ունենալ այն, ինչ հենց նոր տեղի ունեցավ Վենեսուելայում»։

Ֆրանսիայի արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ «ՆԱՏՕ-ի մի երկրի հարձակումը մյուսի վրա իմաստ չէր ունենա»։

«Դա կհակասեր ԱՄՆ շահերին», - հավելել է դիվանագետը։

Բարոն վստահություն է հայտնել, որ «Գրենլանդիան Եվրոպայի տարածք է, որն այդպիսին էլ կմնա»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի բարձրաստիճան անդամները հրապարակային հայտարարություններում չեն բացառում ռազմական ուժի կիրառումը՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում