Մշակույթ

ՀՀ վարչապետն Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության երրորդ փառատոնին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառումը, որին մասնակցել են Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, անցկացվել է Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը:

Վարչապետը շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներում, որտեղ ներկայացվել են Արագածոտնի մարզի արտադրանքն ու ավանդական ուտեստները: 

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում