ՀՀ վարչապետը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող Ճրագալույցի պատարագին

3 րոպեի ընթերցում

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է հունվարի 5-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող Ճրագալույցի սուրբ պատարագին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։

Այս տոնը Հիսուսի Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Եթե Քրիստոս մարմնակերպ չծնվեր, ապա չէր մկրտվի, ուրեմն չէր լինի Աստվածհայտնության տոնը։ Նույն օրը նշվող Մկրտության տոնը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը, որը մեղքի մահն է և հոգու վերածնունդը։

Հենց մկրտության ժամանակ է, որ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը», և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Քրիստոս իր մկրտությամբ օրինակ տվեց. Ինչպես ինքը մկրտվեց, այնպես էլ բոլոր նրա հետևորդները պետք է մկրտվեն: Նա իր մկրտությամբ սրբագործեց և օրհնեց այն ջուրը, որ պետք է ծառայեր մարդու փրկչական մկրտության համար: Այդ նույն մկրտությամբ Հիսուս բացեց երկնային հավիտենականության դռները, քանի որ մկրտությունը «մեղքի մահն է և հոգու վերածնունդը» (Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի):

Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու Հայտնությունները Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին:

Սուրբ Ծնունդը մեծ շուքով նշում են աշխարհի բոլոր քրիստոնյաները դեկտեմբերի վերջին: Հայ Առաքելական եկեղեցին, մնալով իր ավանդությանը հավատարիմ, տոնը սկսում է հունվարի 5-ին Ճրագալույցի սուրբ պատարագով։

Բոլոր եկեղեցիներում երեկոյան մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ: «Ճրագալույցի պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել: Պատարագի ժամանակ քահանան ավետում է Քրիստոսի ծննդյան ավետիսը՝ արտասանելով․ Քրիստոս ծնավ և հայտնեցավ․․․»

Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ եկեղեցում վառած կանթեղներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսի ծննդավայր։

Հայերեն العربية English Español Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի