Միացյալ Նահանգներ

Ընդերքի մասին համաձայնագիրն ԱՄՆ-ին թույլ կտա վերադարձնել Կիևի վրա ծախսված միջոցները. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Ընդերքի մասին համաձայնագիրն ԱՄՆ-ին թույլ կտա վերադարձնել Կիևի վրա ծախսված միջոցները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգները կարող է վերադարձնել Կիևին աջակցելու համար ծախսված բոլոր միջոցները և ստանալ ավելի շատ եկամուտ Ուկրաինայի հետ նրա օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնությունների շնորհիվ։

«Դա ոչինչ չարժե մեզ համար։ Իրականում մենք փող ենք վաստակում», - նշել է նա՝ խոսելով Վաշինգտոնի կողմից Կիևին ցուցաբերվող աջակցության մասին։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը «350 միլիարդ դոլար է տվել» Ուկրաինային օգնություն ցույց տալու համար: «Այժմ ես  վերադարձրել եմ դրա զգալի մասը, քանի որ մենք կնքել ենք գործարք հազվագյուտ մետաղների վերաբերյալ», - հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին իր ինքնաթիռում՝ Ուեսթ Փալմ Բիչից (Ֆլորիդա նահանգ) Վաշինգտոն մեկնելիս։

«Մենք կվերադարձնենք այդ գումարի զգալի մասը։ Գուցե այդ ամբողջ գումարը, իսկ գուցե նույնիսկ ավելին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավելել է նա։

2025 թվականի մայիսի 1-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հրապարակել է ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ ստորագրված համաձայնագրի տեքստը: Ռադան այն վավերացրել է  մայիսի 8-ին, իսկ Զելենսկին հաստատել է վավերացումը մայիսի 12-ին:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը կրկնել է, որ չի սահմանում վերջնաժամկետներ ուկրաինական ճգնաժամի  կարգավորման հարցում։«Ես վերջնաժամկետներ չեմ սահմանում», - հայտարարել է նա  լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում