Եվրոպա

ԵՄ-ն կոչ է արել Վենեսուելայում պահպանել միջազգային իրավունքի սկզբունքները

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կոչ է արել Վենեսուելայում պահպանել միջազգային իրավունքի սկզբունքները

Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունների առնչությամբ Եվրամիությունը կողմերին կոչ է արել հանգստություն և զսպվածություն պահպանել էսկալացիայից խուսափելու և ճգնաժամի խաղաղ կարգավորումն ապահովելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«ԵՄ-ն հիշեցնում է, որ բոլոր հանգամանքներում պետք է պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հատուկ պատասխանատվություն են կրում՝ պահպանելու այս սկզբունքները՝ որպես անվտանգության միջազգային ճարտարապետության հիմնասյուներ», - ասվում է Կալասի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունվարի 4-ի երեկոյան։

Հայտարարության մեջ նշվում է, որ Բրյուսելը բազմիցս խոսել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ոչ լեգիտիմ լինելու մասին և հանդես եկել երկրում ժողովրդավարությանը խաղաղ անցման օգտին՝ հարգելով այդ  երկրի ինքնիշխանությունը։

Կալասը հայտնել է, որ ԵՄ-ն սերտ կապ է պահպանում ԱՄՆ-ի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ՝ «աջակցելու և նպաստելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկխոսությանը, որը կօգնի լուծելու ճգնաժամը համաձայնեցված, ժողովրդավարական, ներառական և խաղաղ ճանապարհով՝ վենեսուելացիների գլխավորությամբ»։

ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ներկայում պահվող բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում