Եվրոպա

Ամստերդամի օդանավակայանը 450 չվերթ է չեղարկել

1 րոպեի ընթերցում

Ամստերդամի օդանավակայանը 450 չվերթ է չեղարկել

Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանը հունվարի 5-ի առավոտյան չեղարկել է 450 չվերթ ձյան և անբարենպաստ եղանակի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Կանխատեսվում է, որ օրվա ընթացքում չեղարկված թռիչքների թիվը կավելանա։

Եվրոպայի ամենածանրաբեռնված կենտրոններից մեկը հանդիսացող Սխիպհոլը հունվարի 2-ից ստիպված է եղել հարյուրավոր չվերթեր չեղարկել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում