Աշխարհ

Հնդկաստանի հյուսիս-արևելքում 85 մարդ է զոհվել ջրհեղեղներից

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հյուսիս-արևելքում 85 մարդ է զոհվել ջրհեղեղներից

Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամի նահանգում ջրհեղեղներից զոհերի թիվը հասել է 85-ի, տուժել է ավելի քան 300 հազար մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է նահանգի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։

Ջրով հեղեղված 349  գյուղական բնակավայրում տուժել է ավելի քան 300 հազար մարդ: Հեղեղումը վնաս է հասցրել 15,4 հազար  հեկտար գյուղատնտեսական հողերի։

Ասամում փրկարարական գործողություններին՝ մուսոնային անձրևների և աննախադեպ հեղեղման պայմաններում, մասնակցում են բանակը և ռազմաօդային ուժերը: Արտաքին աշխարհից կտրված դժվարամատչելի շրջաններում մարդկանց առաջին անհրաժեշտության  առարականեր հասցնելու համար գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր: 10 շրջաններում կազմակեպվել են 44 ճամբար փախստականների համար, որտեղ տեղավորված է մոտ 15 հազար մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում