Աշխարհ

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքի Հարավարևմտյան համալսարանը հյուրընկալում է 550 միջազգային ուսանողի 17 երկրներից․ BTA

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքի Հարավարևմտյան համալսարանը հյուրընկալում է 550 միջազգային ուսանողի 17 երկրներից․ BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքի Հարավարևմտյան համալսարանը 2025/26 ուսումնական տարում հյուրընկալում է 550 միջազգային ուսանողի, այդ թվում՝ 120-ը՝ Եվրամիության երկրներից։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությանը (BTA) հայտնել են համալսարանից։

Ուսանողները Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի 17 երկրներից են և սովորում են հումանիտար ու հասարակական գիտությունների, բիզնեսի և իրավունքի ոլորտներում։ Համալսարանի տվյալներով՝ ամենապահանջված մասնագիտություններից են հոգեբանությունը, համակարգչային համակարգերն ու տեխնոլոգիաները, կրթությունը և նորաձևությունը։

Համալսարանից հայտնել են, որ ամեն տարի գրանցվում է միջազգային հետաքրքրության աճ, թեև ընդունելության ծավալները սահմանվում են կառավարության կողմից հաստատված ընդունելության պլանի շրջանակում։ Ուսումնական հաստատությունն իր գրավչությունը կապում է դասավանդման բարձր որակի, փորձառու ակադեմիական կազմի և ժամանակակից ենթակառուցվածքների հետ։

Բլագոևգրադի Հարավարևմտյան համալսարանն առաջարկում է Բուլղարիայի ամենալայն ակադեմիական ծրագրերից մեկը՝ ներառելով 84 բակալավրի և ինտեգրված մագիստրոսական ծրագրեր, 137 մագիստրոսական ծրագրեր և 84 դոկտորական ծրագրեր։

Համալսարանը համագործակցում է ավելի քան 120 եվրոպական համալսարանների հետ՝ ուսանողներին հնարավորություն տալով միջազգային շարժունության ծրագրերի մասնակցել «Էրազմուս+» ծրագրի շրջանակում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում