Մարզեր

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

1 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները:

Նորավան-Լծեն-Տաթև և «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Վանաձոր-Դիլիջան, Երասխ-Զանգակատուն, Սպիտակ-Գյումրի և Տաթև-Շինուհայր-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Գեղարքունիքի մարզի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Փրկարար ծառայությունից վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում