Ամերիկացի սենատորի տեղեկություններով՝ Վենեսուելայի ձերբակալված նախագահը կկանգնի ԱՄՆ դատարանի առջև
1 րոպեի ընթերցում

Ամերիկացի հանրապետական սենատոր Մայք Լին հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյից տեղեկացել է, որ Վենեսուելայի նախագահը ձերբակալվել է զինվորականների կողմից և կկանգնի ամերիկյան դատարանի առջև։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է CNN-ը, սենատոր Մայք Լին այս մասին հայտարարել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
Նա մանրամասնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ում տեղեկատվության համաձայն Մադուրոն ձերբակալվել է ամերիկյան զինվորականների կողմից՝ քրեական մեղադրանքներով ԱՄՆ-ում քննության համար, իսկ դրան նախորդած ուժային գործողությունները ձեռնարկվել են ձերբակալող անձանց պաշտպանելու նպատակով։
Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային, որի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից։