Հայաստան

Ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց․ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայությունը

2 րոպեի ընթերցում

Ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց․  ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայությունը

Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ու ոստիկանությունը շարունակում են ուժեղացված ծառայությունը հանրապետության ավտոճանապարհներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հիշեցնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հայտարարությունն այն մասին, որ առաջիկա օրերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

«Ինչպես հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները:

Ճանապարհների վիճակի մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է ՆԳՆ Փրկարար ծառայության և ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի պաշտոնական էջերում:

ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունը շարունակում են ուժեղացված հսկողությունը հանրապետության ճանապարհներին: Անհրաժեշտության դեպքում զանգահարեք ՆԳՆ Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,- գրել է Նարեկ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում