Սևան համայնքում հայտնի են մարզաշխարհի 2025 թվականի լավագույն մարզիկների անունները

4 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում արդեն հայտնի են 2025 թվականին միջազգային տարբեր մարզական ստուգատեսներում աչքի ընկած ու լավագույն ճանաչված մարզիկների անունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանցի մարզիկները 2025 թվականին էլ շարունակել են լավագույն ավանդույթները՝ մասնակցելով հանրապետական, համահայկական, միջազգային առաջնություններին և մրցաշարերին: Տարեվերջին ամփոփվել են մարզաշխարհում գրանցած արդյունքները, հայտնի են լավագույն մարզիկները: 

Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկ

Ռազմիկ Շուշանյանը ՌԴ Կստովո քաղաքում անցկացված (Եվրասիական խաղեր) K-1 քիքբոքսինգի գավաթի առաջնության չեմպիոն է, առաջին մրցանակակիր, միջազգային մրցաշարերի չեմպիոն (մարզիչ՝ Էդգար Ղարիբյան)։

Հովհաննես Հովհաննիսյանը ՀՀ երիտասարդների ծանրամարտի առաջնության երկրորդ մրցանակակիր է, Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված բանակայինների աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր (մարզիչ՝ Գառնիկ Աբրահամյան): 

Հովսեփ Ղարիբյանը ՌԴ Կստովո քաղաքում անցկացված (Եվրասիական խաղեր) K-1 քիքբոքսինգի գավաթի առաջնության փոխչեմպիոն է, երկրորդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի չեմպիոն (մարզիչ՝ Էդգար Ղարիբյան)։

Կարինե Դալլաքյանը Սերբիայի Զլատիբոր քաղաքում անցկացված Եվրոպային բռնցքամարտի առաջնության երկրորդ մրցանակակիր է (մարզիչ՝ Հովիկ Վարդանյան)։

Ալինա Սուքիասյանը ՀՀ մեծահասակների ծանրամարտի առաջնության առաջին մրցանակակիր է, Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված երիտասարդների ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակից (5-րդ տեղ), (մարզիչ՝ Գառնիկ Աբրահամյան):

Էմին Գալստյանը ՀՀ պատանիների թաեքվոնդոյի առաջնության առաջին մրցանակակիր է (մարզիչ՝ Դավիթ Թորոսյան):

Գոռ Ղարիբյանը Լատվիայի Ռիգա քաղաքում անցկացված օլիմպիական թաեքվոնդոյի պատանիների Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր է (մարզիչ՝ Արման Գրիգորյան):

Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները եւս փայլել են միջազգային մրցաշարերում։ Նրանցից Վահե Դավթյանն ու Գևորգ Փիլոսյանը ՀՀ առաջնության բազմակի չեմպիոններ են, աշխարհի մեծահասակների առաջնության մասնակիցներ (Կանոէ-2), (մարզիչ՝ Ավետիք Մալխասյան): Տիգրան Խաչատրյանը, Սուրեն Թովմասյանը ՀՀ առաջնության բազմակի չեմպիոններ են, միջազգային մրցաշարերի մրցանակակիրներ (Բայդարկա-2), (մարզիչ՝ Արմեն Մալխասյան):

Սուրեն Թովմասյանը ՌԴ-ում մասնակցել է «Բարի կամքի գավաթ» միջազգային մրցաշարին և ճանաչվել հաղթող, Արեգ Հովհաննիսյանը նույն մրցաշարում գրավել է երկրորդ տեղը:

Նարե Սուքիասյանը ՀՀ առաջնության 2025 թվականի չեմպիոն է, Հովհ. Իսակովի անվան մրջազգային մրցաշարի առաջին մրցանակակիր «Լուչ» դասում։ (մարզիչ՝ Հայկ Սուքիասյան)։

«Մեր մարզիկները ողջ տարվա ընթացքում փայլել են հանրապետական ու միջազգային մրցաշարերում, իսկ այդ արդյունքները միայն ու միայն պայմանավորված են ջանադիր, նպատակասլաց աշխատանքով։ Իսկ մեր համայնքը շատ հպարտ ու գոհ է այդ նվաճումներով Շնորահավորում ենք մեր լավագույն մարզիկներին, նրանց մարզիչներին, մարզադպրոցների անձնակազմին, մաղթում, որպեսզի 2026 թվականն էլ հաղթանակներն ու ձեռքբերումները լինեն շարունակական, իսկ մեր մարզիկները լավագույնս ներկայացնեն Սևան համայնքն ու Հայաստանի Հանրապետությունը առաջնություններում և մրցաշարերում»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Հայերեն Русский

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով