Մարզեր

2025 թվականին Մարտունի համայնքում կապիտալ ներդրումները կազմել են 14 միլիարդ 248 միլիոն 914 հազար դրամ

3 րոպեի ընթերցում

2025 թվականին Մարտունի համայնքում կապիտալ ներդրումները կազմել են 14 միլիարդ 248 միլիոն 914 հազար դրամ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում 2025 թվականին կապիտալ ներդրումները կազմել են 14 միլիարդ 248 միլիոն 924 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, մեծածավալ կապիտալ ներդրումների արդյունքում իրականացվել է 12 պետական ծրագիր ու 65 սուբվենցիոն ենթածրագիր, որոնց շրջանակներում կառուցվել է 27,8 կիլոմետր երկարության միջպետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհ, 33 կլիոմետր 58 մետր խմելու, 22 կիլոմետր 580 մետր ոռոգման ջրատարներ, 40 կիլոմետր 800 մետր արտաքին լուսավորության ցանց, 1 հանդիսությունների սրահ, հիմնանորոգվել է 2 դպրոցի, 1 մշակույթի տան շենք, շարունակվել են Ներքին Գետաշենի թիվ 1, Գեղհովիտի թիվ 2, Երանոսի թիվ 2 , Ծովինարի միջնակարգ, Լեռնակերտի հիմնական դպրոցների ու Մադինայի կրթահամալիրի , Ծակքարի և Վաղաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոնների և Վարդենիկի առողջության կենտրոնի նոր շենքերի կառուցման, Արծվանիստի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։ Ընդ որում, դպրոցաշինության ոլորտում կապիտալ շինարարության ներդրումները կազմել են 9 միլիարդ 91 միլիոն 469 հազար դրամ, ճանապարհաշինության ոլորտում՝ 3 միլիարդ 279 միլիոն 155 հազար դրամ։

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել և վերաբացվել են Վարդենիկի և Երանոսի, հիմքից կառուցվել ու բացվել Աստղաձորի և Ծովասարի մանկապարտեզները, որոնք հագեցած են արդի չափորոշիչներին համապատասխանող բոլոր պայմաններով։ Արծվանիստի մանկապարտեզի հիմնանորոգման ու Մադինայի կրթահամալիրի կառուցման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսված է եկող տարում, արդեն նախադպրոցական տարիքի կրթական հաստատություններով ինքնաբավ կլինեն Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը։

«Այս ձեռքբերումներն ու հաջողություններն առաջին հերթին ապահովվել են ՀՀ կառավարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, այլ գերատեսչությունների հետ համագործակցության արդյունքում, և իհարկե, Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի ու համայնքի ավագանու ջանադիր աշխատանքի շնորհիվ։ Իրականացված սոցիալ տնտեսական ու կենսական կարևոր նշանակության բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրերը մեր առջև հերթական հնարավորություններն են բացում՝ նոր ու ավելի հավակնոտ ծրագրեր իրականացնելու, համայնքի համար դեռևս անլուծելի մնացած մյուս հիմնախդիրներն արմատապես կարգավորելու համար»-նշեց Հովհաննես Հովեյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում