Հայաստան

ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնատար անձանց հետ այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնատար անձանց հետ այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր

Ամանորի նախաշեմին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն պապիկյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, զորամիավորման հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարի ֆեյսբուքյան գրառումը։ 

«Շրջել եմ բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, այդ թվում՝ դիրքապահների կենցաղային պայմաններին։ Շնորհավորել եմ զինանձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, արժեքավոր նվերներով խրախուսել ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն»,- հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում