Հայաստան

Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երևանի հ. 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին, ներկայացրել պետական համակարգի կառուցվածքն ու գործունեությունը, քաղաքականությունների ու ռազմավարությունների իրականացման գործում Վարչապետի աշխատակազմի դերը, խոսել կրթության կարևորության մասին և կոչ արել աշակերտներին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալ և համալրել պետական համակարգի կադրերի շարքերը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ աշակերտները հղել են իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, պետական համակարգի գործունեության առանձնահատկություններին, կրթական պրոցեսի կազմակերպմանը և այլն:

Հանդիպման ավարտին Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ աշակերտները շրջել են շենքում, ծանոթացել Կառավարության շենքի պատմությանը:

Աշակերտները շնորհակալություն են հայտնել Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ջերմ ընդունելության և հետաքրքիր զրույցի համար:

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում