Սիրիայում թողարկվել են նոր թղթադրամներ առանց երկու զրոյի և երկու Ասադների պատկերի

1 րոպեի ընթերցում

Սիրիայի իշխանությունները հանդիսավոր արարողության ժամանակ ներկայացրել են թողարկված նոր թղթադրամները, որոնց վրայից հանվել են Հաֆեզ և Բաշար Ասադների դիմանկարները, ինչպես նաև երկու զրոները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։  

«Սիրիայի Կենտրոնական բանկը որոշել է նաև ներդնել անվանական արժեք, ինչի արդյունքում ամենափոքր անվանական արժեքը, որի վրա նախկինում պատկերված էր Հաֆեզ ալ-Ասադի դիմանկարը, կլինի 10 լիրա, այլ ոչ թե 1000։ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոր տարում։ Կենտրոնական բանկը նախատեսում է թղթադրամների փոխարինումն ավարտել 90 օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան, ով անձամբ նոր թղթադրամները նվիրել է իր համաքաղաքացիներին, դրանց ներդրումն անվանել է դարաշրջանի ավարտ, որի համար ոչ ոք չի զղջա։

«Անվանական արժեքը բնավ չի նշանակում, որ երկրի տնտեսական վիճակը բարելավվում է, չնայած որ առանց ավելորդ զրոների թղթադրամները, տեսականորեն, պետք է հեշտացնեն ամենօրյա վճարումները»,- ասել է Ահմեդ ալ-Շարաան։

 

 

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան