ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է Գոլանի բարձունքներում խաղաղապահների մանդատի երկարացման շուրջ ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանաձևը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որով վեց ամսով երկարաձգվում է Իսրայելի կողմից օկուպացված սիրիական Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի՝ անջատման դիտորդական ուժերի (СООННР) մանդատը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևի նախագիծն ընդունվել է միաձայն։ Ինչպես քվեարկությունից հետո նշել է ՌԴ ներկայացուցիչ Դինա Գիլմուտդինովան, այս անգամ «փաստաթուղթը որոշակի փոփոխությունների է ենթարկվել՝ դառնալով ավելի տարողունակ և հակիրճ՝ միաժամանակ պահպանելով СООННР-ի և Գոլանի բարձունքներում իրադրության շուրջ ԱԽ-ի կողմից ավելի վաղ հավանության արժանացած պրոֆիլային որոշումների հանգուցային տարրերը»։

«Այսօր ընդունված բանաձևում գլխավորն այն է, որ պահպանվել է հակամարտության կողմերին ուղղված միանշանակ կոչը՝ կատարելու Խորհրդի 1973 թվականի 338 բանաձևը, ինչպես նաև 1974 թվականի ուժերի տարանջատման շուրջ համաձայնագրի պարտավորությունները», - հավելել է նա։

Ռուսաստանցի  դիվանագետը նաև մտահոգություն է հայտնել բուֆերային գոտում իսրայելական ստորաբաժանումների՝ արդեն ավելի քան մեկ տարի տևող անօրինական ներկայության, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումների՝ Սիրիայի խորքը առաջխաղացման կապակցությամբ:

«Կոչ ենք անում Արևմտյան Երուսաղեմին հետևել Դամասկոսի օրինակին և զսպվածություն ցուցաբերել՝ զերծ մնալով միակողմանի, անօրինական ու սադրիչ քայլերից, ինչպես նաև կանոնավոր շփումներ պահպանել СООННР-ի հետ՝ առաջացող տարաձայնությունները կարգավորելու համար», - նշել է Գիլմուտդինովան։

СООННР-ն ստեղծվել է 1974 թ. մայիսի 31-ին Անվտանգության խորհրդի 350 բանաձևով այն բանից հետո, երբ համաձայնեցվեց Գոլանի բարձունքներում իսրայելական և սիրիական զորքերի անջատումը։

Հայերեն Русский

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն