Թուրքիա

Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ին անդամակցության 357 կասկածյալի

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ին անդամակցության 357 կասկածյալի

Թուրքիայի իրավապահ մարմինները դեկտեմբերի 30-ին երկրում ձերբակալել են 357 մարդու՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն անդամակցության կասկածանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

«Գործողությունների շրջանակներում, որոնք այսօր առավոտյան մեր ոստիկանության կողմից իրականացվել են  21 նահանգներում,  ձերբակալվել է 357 մարդ՝ ԻՊ-ին անդամակցության կասկածանքով», - գրել է նա X-ում։

Նախարարը նշել է, որ ԻՊ-ի դեմ գործողությունները ոստիկանությունն իրականացրել է դատախազների հետ համակարգված, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում և Անթալիայում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ-ի 110 ենթադրյալ անդամ է ձերբակալվել Ստամբուլում, 17-ն՝ Անկարայում։ Նրանց մի մասը կարող է առնչություն ունենալ ամանորյա տոներին  Թուրքիայում բռնության գործողությունների նախապատրաստման հետ, հայտնել է Ստամբուլի դատախազությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում